Ինչո՞ւ են ասում, որ Սելին Դիոնը անվասայլակի վրա է, որ նա քաղցկեղ ունի.Սելին Դիոնի քույր

Նա հերքել է առցանց տեղեկություններն այն մասին, որ 55-ամյա երգչուհին չի կարողանում քայլել հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդության պատճառով: Հիվանդությունը կոչվում է մկանային կոշտության համախտանիշ և մկանային սպազմ է առաջացնում։
«Ես գիտեմ, որ բարոյապես, հոգեպես նա ուժեղ է։ Նա ամենևին էլ ընկճված չէ… նա իսկապես վայելում է ապրելու բերկրանքը: Մենք կհաղթահարենք սա»,- ասել է Կլոդետ Դիոնը ֆրանսալեզու showbizz.net կայքին:
Ինչ վերաբերում է համացանցում շրջանառվող լուրերին, ապա Դիոնը նշել է. «Ինչո՞ւ են ասում, որ նա անվասայլակի վրա է: Ինչո՞ւ են ասում, որ նա քաղցկեղ ունի: Ինչո՞ւ են հորինում»։
Հիշեցնենք, որ երգչուհին հիվանդության մասին հայտնել էր 2022-ին:
Նշենք, որ Սելին Դիոնի մոտ ախտորոշված նյարդաբանական վիճակը ներկայում անբուժելի է։ Այն լրջորեն ազդում է շարժունակության վրա և կարող է հիվանդին վերածել «արձանի», ինչի հետևանքով նա դժվարությամբ կքայլի կամ կխոսի: Այս հիվանդությունը, որն ախտորոշվում է միլիոն մարդուց մեկի դեպքում, կարող է նաև հանգեցնել այնպիսի սպազմի, որը բավականաչափ ուժեղ է ոսկորը կոտրելու համար: Համախտանիշի պատճառները պարզ չեն։