Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 հոկ 2023 16:31

13-ամյա Մկոն ահաբեկիչ չէր, ոչ էլ նրա 16-ամյա եղբայրը, որ սպանվեց ադրբեջանցիների կողմից

Միջազգային հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որ լուսաբանում է զինված հակամարտություններն ու դրանց հետևանքները,  X սոցցանցի իր միկրոբլոգում արձագանքել է ադրբեջանցիների այն հայտարարություններին, որ իրենք Լեռնային Ղարաբաղում սպանել են ահաբեկիչների։


Լինդսի Սնելը հրապարակել է 13-ամյա երեխայի լուսանկարն ու գրել.


«Անցած ամիս Մարտակերտի վրա ադրբեջանական գնդակոծության հետևանքով 13-ամյա Մկոյի մարմնի մեջ 200 բեկոր է մնացել և կոլոստոմիայի պարկը։ Նա ահաբեկիչ չէ։ Նրա 16-ամյա եղբայրը, ով նույնպես ահաբեկիչ չէ, սպանվել է»,-գրել է նա։
Ավելի վաղ լրագրողը հրապարակել էր երեխաների մոր՝ Գոհարինե Գրիգորյանի լուսանկարը, որտեղ նրա ձեռքերը գիպսի մեջ են։


«Գոհարինե Գրիգորյանը  պաշար էր հավաքում ապաստարան գնալու համար, երբ Ադրբեջանը գնդակոծեց Մարտակերտի նրա տունը։ Նրա 13-ամյա որդին նույնպես ծանր վիրավորվել է։ Նրա 16-ամյա որդին սպանվել է. Ադրբեջանը չի բախվել Լեռնային Ղարաբաղի վրա սանձազերծած սարսափների հետևանքների հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր