Իրանը կպшյքարի այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը չի գիտակցել Իրանի դեմ ագրեսիայի սխալ լինելը          Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան       Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից    

27 հոկ 2023 18:02

Աբովյանում բախվել են Volkswagen-ն ու թաղման բյուրոյի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2121-ը

Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 23-ամյա Ռուբիկ Հ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի և 41-ամյա Տիգրան Պ.-ի վարած Volkswagen մանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ВАЗ 2121-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին հայտնի թաղման բյուրոյի հաշվեկշռում: 

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ պարեկների ժամանումը Нива-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն պարեկների ժամանելուն պես համարները գումարտակի հրամանատարի հանձնարարականով խելոք դրեցին տեղը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր