Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

28 հոկ 2023 13:10

Լայնածավալ ցամաքային զորավարժություններ՝ Իրանում.ներգրավվել նաև էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության ստորաբաժանումները

Իրանում մեկնարկել են «Էքթեդար 1402» («Իշխանություն 2023») լայնածավալ ցամաքային զորավարժությունները, դրան կմասնակցեն առնվազն 200 ռազմական ուղղաթիռ։ հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:


Բրիգադային գեներալ Ամիր Չեշակն ասել է. «Այս զորավարժություններին ներգրավված են հետևակ, զրահատեխնիկա, հրթիռներ, հրետանի, օդուժ, անօդաչու սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և օժանդակ ավիացիա»:


Նրա խոսքով՝ զորավարժությունների նպատակն է նոր սպառնալիքների դեպքում զսպման կարողության, ինչպես նաև կայուն անվտանգության զարգացումը: Զորավարժություններին ներգրավվել նաև էլեկտրոնային պատերազմի և կիբերանվտանգության ստորաբաժանումները։


Զորավարժությունները կտևեն երկու օր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր