Խմած վարորդը «Ford Explorer»-ով բախվել է կայանված «Opel Zafira»-ին, որն էլ մխրճվել է մթերային խանութի մեջ          Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ, երեք ամսում ավելացել է 4.4%-ով       Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները հետաձգվել են    

28 հոկ 2023 15:10

Հնդկական ՊԻՆԱԿԱ-ները Հայաստան են հասցվել Իրանի տարածքով, իսկ ռուսները հրաժարվեցին դա անել

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ հնդկական մամուլն արդեն հրապարակել է խորհրդապահական տեղեկատվությունը, այն է՝ հնդկական ՊԻՆԱԿԱ-ները Հայաստան են հասցվել Իրանի տարածքով, մեր կողմից հավելենք, որ համազարկային կրակի ռեակտիվ այս համակարգերը նախապես պետք է Հայաստան հասցներ ռուսական ընկերությունը: Սակայն ռուսները հրաժարվեցին դա անել, բայց մեր հարավային հարևանը խոստացավ և արեց:

Հնդկական մամուլը գրում է, որ Դելին մտածում է Հայաստանին զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին՝ զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո:

Հնդկական պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրներին, նշում է, որ վերջերս հայ բարձրաստիճան պաշտոնյան է այցելել Դելի և քննարկումներ անցկացրել այս մասին, թերթի հոդվածը թարգմանաբար ներկայացնում է Ազատությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր