Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ․ «Հրապարակ»          Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»       Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»    

28 հոկ 2023 16:29

Արցախցի հերթական երիտասարդի են ձերբակալել և տարել ՔԿՀ․ ծնողներին ոչ մի տեղեկություն չեն տալիս

MediaHub-ին հայտնի դարձավ, որ երեկ աշխատանքից վերադառնալիս 21-ամյա հադրութցի Մխիթար Օհանջանյանը ձերբակալվել է: Մի քանի ժամ տեղեկություն չունենալուց հետո և միայն ընդդիմադիր պատգամավորների ջանքերով ծնողները պարզել են, որ երիտասարդը տեղափոխվել է Արմավիր ՔԿՀ:


Հետո պարզվել է` հետախուզման մեջ է եղել, ու դատարանը կալանքի որոշում է կայացրել, մինչդեռ ո՛չ երիտասարդը, ո՛չ նրա հարազատներն այդ մասին տեղեկացված չեն եղել և վերջին մեկ ամիսը սովորական կյանք վարել՝ աշխատանքի  գնացել և այլն: 


MediaHub-ը կապ հաստատեց Մխիթարի մոր՝ Լիլիթ Մեսրոպյանի հետ, որը հաստատեց, որ որդու հետ չեն թողնում խոսեն, ոչ մի տեղեկություն չեն տալիս՝ ասելով, թե շաբաթ-կիրակի է։ 


«Իմացել ենք, որ մի անգամ գնացել են աշխատանքի վայր և չասելով, որ հետախուզման մեջ է, աշխատավայրից հետաքրքրվել են, թե ինչպիսի տղա է, բնութագիր են ուզել ու ասել են, որ կարող է կանչեն հարցաքննության։ Երեկ տուն վերադառնալիս սպասում էր հորը, որ միասին գան, փողոցի մեջտեղում ձերբակալել են և դրանից հետո կապի դուրս չի եկել։ Ինչ-որ մեկին խնդրել է, զանգել ասել են մեզ, որ գտնվում է Արմավիր ՔԿՀ-ում։ Ո՛չ ասում են ինչ գործով են բռնել, ո՛չ ասում են ինչ հոդվածով, ո՛չ էլ տեղեկություն են տալիս՝ ասելով, որ շաբաթ-կիրակի է»,- ասաց Մխիթարի մայրը։


Հետաքրքրվեցինք, թե ինչի՞ համար, իր կարծիքով, որդուն կարող է ձերբակալե: Մխիթարի մայրը նշեց, որ միայն ցույցին մասնակցելու համար, ուրիշ ոչ մի արտառոց բան չի արել տղան։ Նա նշեց, որ սեպտեմբերի 19-ին իրենք միսին Հանրապետության հրապարակում էին.


«Մեր համար հանգիստ կանգնած էինք, երբ սկսվեց ժողովորդի հետ բախումը, տղաս սովորական կանգնած էր, ոնց որ ուրիշները և մեկ էլ ոստիկանը առաջինը դուբինկայով հարվածեց։ Տղաս ոչինչ չէր արել, բայց նրան առաջինը խփեցին։ Մարդկանց հոգեվիճակի մեջ չեն մտնում, իրենց կանոններն են առաջ տանում, բայց չգիտեմ՝ այդ կանոնները ում համար են, եթե հայ ազգի համար չեն»,- ասաց մայրը։


Նա նշեց, որ ընտանիքով երեք տարի առաջ, պատերազմից հետո տեղափոխվել են Երևան։ Հադրութի հարևան գյուղից էին, որդին ծառայել էր Եղնիկներում և երբ եկել են Երևան, Մխիթարն այստեղ աշխատանքի է ընդունվել։ 


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում մարդկանց մեծ բազմություն էր հավաքվել: Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պահանջում էին ՀՀ վարչապետից՝ քայլեր ձեռնարկել Արցախի խաղաղ բնակիչներին ցեղասպանության ենթարկող ադրբեջանցիներից պաշտպանելու համար կամ էլ հրաժարական տալ: Հրապարակում, մոտավոր հաշվարկներով, ժամը 21-ի դրությամբ արդեն մոտ 10 հազար մարդ էր հավաքվել: Այդ օրը Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով բավականին տուժած քաղաքացիներ կային:


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր