Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

31 հոկ 2023 18:11

Հավատարմությունն ըստ կենդանակերպի նշանների

Կենդանակերպի նշանների հավատարմության մասին.

Խոյ
Եթե Խոյի կապանքը չափազանց երկար է, ապա նա կարող է չդիմանալ գայթակղությանը: Երբեմն նա դավաճանում է միայն որպեսզի պարծենալու հնարավորություն ունենա: Բայց եթե նրան են դավաճանում՝ Խոյն ունակ է ամենադաժան վրեժխնդրության:

Ցուլ
Ցուլն իր էությամբ արկածախնդիր չէ: Նրան հուսալի զուգընկեր է պետք, որպեսզի ինքն իրեն դավաճանի:

Երկվորյակ
Բացարձակապես չի կարողանում ստել ու թաքցնել դավաճանությունը: Ցավոք, հաճախ նրանք դավաճանում են ձեզ քաջ ծանոթ մեկի հետ:

Խեցգետին
Եթե Խեցգետինը զուգընկերոջ հետ հարաբերություններում դժբախտ է, նա սկսում է մխիթարություն փնտրել այլ տեղերում: Եթե Խեցգետինը դավաճանում է, ձգտեք չմիջամտել: Ամբողջ մեղքը բարդեք նրա վրա, ով ձեզ պատմել է այդ դավաճանության մասին, իսկ Խեցգետնին ներեք:

Առյուծ
Առյուծը չափազանց հպարտ է դավաճանելու համար: Մի՞թե Առյուծը կարող է սխալվել իր ընտրության հարցում: Հարաբերություններում պետք է իրոք շատ լուրջ խնդիրներ լինեն, որպեսզի Առյուծը դավաճանի:

Կույս
Մանր-մունր արկածները նրա համար խորթ չեն, բայց դրանք հազվադեպ են վերածվում իսկական զգացմունքի: Բացի դրանից Կույսերը տանել չեն կարողանում իրենց հեղինակությունը վտանգելը ու հենց միայն այդ պատճառով հավատարիմ են մնում:

Կշեռք
Այս ռոմանտիկ ու հիասքանչ արարածները բավականին հաճախ են սիրահարվում, բայց ամեն դեպքում միշտ տուն են վերադառնում: Եթե նրանք ամուսնանում են, ապա իրենց պատասխանատու են զգում զուգընկերոջ նկատմամբ: Ամուսնալուծությունը Կշեռքի համար անընդունելի է:

Կարիճ
Լուրջ է վերաբերվում սիրուն ու ամուսնությանը: Կարիճը երբեք չի դավաճանում՝ գուցե միայն այն դեպքում, երբ բոլորովին չի սիրում իր զուգընկերոջը:

Աղեղնավոր
Աղեղնավորը մյուս նշաններից ավելի հեշտ է տրվում գայթակղությանը: Եթե դավաճանելու հնարավորություն լինի՝ Աղեղնավորն անպայման կօգտվի դրանից: Նա պարզապես ի վիճակի չէ դիմադրել, ու նրա զուգընկերները պետք է հաշվի առենն այս հանգամանքը:

Այծեղջյուր
Եթե Այծեղջյուրն ամուսնացած չէ, ապա աչքի չի զարնում հավատարմությամբ: Պատկերացրեք, որ ձեր առջեւ բացել են շոկոլադի տուփը ու առաջարկել են մեկ կոնֆետ ընտրել: Բայց եթե Այծեղջյուրը կարողանա վստահ լինել զուգընկերոջ հավատարմության հարցում, ապա ինքն էլ նրան հավատարիմ կմնա:

Ջրհոս
Ջրհոսը շատ անկախ է, չի սիրում երբ իրեն ասում են, թե ինչպես պետք է իրեն պահի: Նրա անկանխատեսելիությունը հավատարմության հարցը բավականին խնդրահարույց է դարձնում: Եվ դուք պետք է նկատի ունեցեք այս հատկանիշը:

Ձկներ
Ձկներն ատում են, երբ ուրիշներն են անհավատարիմ: Եթե դուք նրանց դավաճանեք, ապա նույնիսկ չերազեք հարաբերությունները պահպանելու հնարավորության մասին: Եթե Ձկներն իմանան այդ մասին, ձեր կյանքն իսկական դժոխքի կվերածվի: Մյուս կողմից էլ՝ գայթակղությանը դիմանալու հարցում Ձկներն իրենք իրենց դժվարությամբ են զսպում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր