ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված          Կենդանակերպի այս նշաններին սպասվում են նոր հնարավորություններ ֆինանսների և կարիերայի ոլորտում       Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառքի դիմաց ապահովել է կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների գրանցումը    

31 հոկ 2023 10:49

Ադրբեջանցիները հիմնականում ցուցադրում են այն զինամթերքը, որը բուն մարտական գործողությունների հետեւանքով է անցել իրենց վերահսկողության տակ, զինամթերքը հանձնվել է ոչ թե Ադրբեջանին, այլ ռուսական կողմին․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Արցախի Պաշտպանության բանակը լուծարելուց հետո, մեր տեղեկություններով, բանակի զինվորական մեքենաների վրայից հանվել են զինվորական համարանիշները, փոխարենը դրվել են քաղաքացիական պետհամարանիշներ, որոնցով էլ մարդկանց են դուրս բերել Արցախից: Իսկ որ տեխնիկան հնարավոր չի եղել դուրս բերել, մեր տեղեկությամբ, որքան հնարավոր է եղել` փչացրել են. մի մասը՝ պայթեցման, մյուսները՝ խափանման ձեւով:

Նշենք նաեւ, որ ադրբեջանցիները հիմնականում ցուցադրում են այն զինամթերքը, որը բուն մարտական գործողությունների հետեւանքով է անցել իրենց վերահսկողության տակ: Եվ պայմանավորվածությունը եղել է այնպես, որ մնացած տեխնիկան ոչ թե ադրբեջանցիներին է հանձնվում, այլ՝ ռուսական կողմին, եւ հիմնական մասը հենց նրանց էլ հանձնվել է։ 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․ 10․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր