Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»          Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս որոշ կատեգորիաների բանտարկյալների մոբիլիզացնել       Հերnին տեսակի թմրшմիջnցին նմանվող զանգված է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ    

31 հոկ 2023 17:18

Տեսանյութ.ԿԽՄԿ-ն ԼՂ-ում ևս 4 քաղաքացու է հայտնաբերել. նրանց մի մասը ցանկություն է հայտնել տարհանվել, մյուս մասը որոշել է մնալ ԼՂ-ում

«Հազարավոր մարդիկ լքել են իրենց տները սեպտեմբերին ռազմական գործողությունների սրումից հետո. մեր թիմերը կապի մեջ են բնակիչների սահմանափակ խմբի հետ, ովքեր որոշել են մնալ իրենց տներում, և մենք շարունակում ենք մարդկանց որոնումները, ովքեր կարող են օգնության կարիք ունենալ»։ Այս մասին տեղեկացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

ԿԽՄԿ-ն տեսանյութ է տարածել Լեռնային Ղարաբաղից։ ԿԽՄԿ թիմը շրջել է Ղարաբաղով՝ փնտրելու այնտեղ մնացած արցախցիների։
«Թիմով մենք այսօր եկել ենք այստեղ՝ փնտրելու մարդկանց, ովքեր մնացել են այստեղ, որովհետև ստացել ենք բազմաթիվ դիմումներ նրանց հարազատներից և ընտանիքներից, դրա համար ենք այստեղ»,- նշում է ԿԽՄԿ ներկայացուցիչը։

Ըստ ԿԽՄԿ աշխատակցի՝ նրանց հաջողվել է ևս 4 քաղաքացու գտնել, որոնք ակնկալում են, որ կտարհանվեն։

«Գտանք նաև այնպիսի մարդկանց, ովքեր ցանկանում են մնալ այստեղ։ Այս մարդկանց համար մենք հումանիտար օգնություն հատկացրեցինք՝ սնունդ, ինչպես նաև՝ ոչ պարենային ապրանքներ։ Մենք նաև տրամադրեցինք մեր հեռախոսները, որպեսզի կապվեն իրենց հարազատների և ընտանիքների հետ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր