Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 հոկ 2023 16:45

Տեսանյութ.ԼՂ լուծարման փաստաթուղթը կապիտուլյացիա է, և կապիտուլյատներն Արցախի նախկին և ներկա իշխանության որոշ ներկայացուցիչներն են

Տեղյակ եմ, որ  ԼՂ-ի և Ադրբեջանի միջև կրակի դադարեցման փաստաթուղթը և ԼՂՀ լուծարման հրամանագրի տեքստը չի քննարկվել Հայաստանի իշխանությունների հետ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հակադարձելով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանին, թե ՀՀ-ն տեղյակ է եղել, թե Արցախն ինչ է  ստորագրում։

«Մենք որևէ միջամտություն չենք  ունեցել, ավելին՝ դրա վառ ապացույցն այն է, որ այդ հրամանագրում ՀՀ զինված ուժերի մնացորդների դուրս բերման մասին կա մի տողը, որը ՀՀ անվտանգության համար սպառնալիք է, այդ տողը բացարձակապես սուտ է և անընդունելի»,- նշեց պատգամավորը։

Ըստ Գևորգ Պապոյանի՝ ԼՂ լուծարման փաստաթուղթը կապիտուլյացիա է, և  կապիտուլյատներն Արցախի նախկին և ներկա իշխանության որոշ ներկայացուցիչներն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր