Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

31 հոկ 2023 20:03

Լավրովը Սիրիայի տարածքում իսրայելական օդային հարվածներն անընդունելի է համարում

Հոկտեմբերի 31-ին սիրիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի` արտերկրում գտնվող հայրենակիցների և արտաքին գործերի նախարար Միքդադի միջև։

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ զարգացմանը։

Լավրովը մատնանշել է Սիրիա և տարածաշրջանի այլ երկրներ զինված էսկալացիայի տարածման անթույլատրելիությունը։ Այդ կապակցությամբ նա նշել է սիրիական տարածքում Իսրայելի օդային հարվածների անընդունելիությունը, որոնք, Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ավելի հաճախակի են դարձել։ 

Ընդգծվել է Գազայում արյունահեղության անհապաղ դադարեցման, մարտերի հետևանքով առաջացած բոլոր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր