Նոր մանրամասներ Լեւոն Մնացականյանի գերեվարումից. ստիպել են նրան ասել «Արցախը Ադրբեջան է», որին չի ենթարկվել. «Իրավունք»

Նրան միանգամից տեղափոխել են բուժկետ, ապա Բաքվի հիվանդանոց` ստենդավորման:
Աղբյուրները անդրադարձան նաեւ հարցին, թե ինչո՞ւ ի տարբերություն այլ գերեվարված անձանց, Մնացականյանի լուսանկարը Բաքվից չհանրայնացվեց. «Մեր ունեցած տեղեկություններով, Մնացականյանի առողջական վիճակին զուգահեռ, Հակարի կամրջում տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում նրա վրա բռնության հետքեր են եղել, ինչը, բնականաբար, ձեռնտու չէր ադրբեջանական կողմին հանրայնացնել:
Հարազատների հետ զրույցում Մնացականյանը սակավախոս է եղել, ասել է, որ լավ է, խնդրել է ուղարկել անհրաժեշտ դեղորայք: Եվ հատուկ խնդրել, որ ինչքան Հայաստանում քիչ խոսեն իր մասին, այնքան լավ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում