Տեսա՞ք՝ ինչ եղավ.Վրաստանը և Ուկրաինան էլ ՌԴ-ի հետ առճակատման ուղին էին ընտրել.ՌԴ-ն չի ստիպում հանրապետություններին իր բանակին կերակրել, ապահովում է ներկայություն իր հաշվին, ոչ թե...
![](https://hraparak.am/uploads/images/image_750x_5c193b31ec814.jpg)
Քաղաքագետը նաև հավելել է, որ այժմ գրագետ հայերը հիանալի հասկանում են, թե իրենց ուր է տանում սեփական իշխանությունը, և որ Ռուսաստանի Դաշնության ռազմակայանը Հայաստանում խաղաղության լավ երաշխավոր է։ Ընդ որում, Ռուսաստանը չի ստիպում հանրապետություններին իր բանակին կերակրել, ապահովում է ներկայություն իր հաշվին, ինչը չի կարելի ասել ՆԱՏՕ-ի բազաների մասին, որոնք հաճախ գոյատևում են ընդունող երկրների հաշվին։
Հիշեցնենք, որ ամերիկացի լրագրողներին տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները Հայաստանին ցույց տվեցին անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով, Երևանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Ռուսաստանը «չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները»։ Նա նաև հայտարարել է, որ երկրի համար որևէ օգուտ չի տեսնում իր տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայումից, սակայն հավելել է, որ դրա դուրսբերումը ներկայումս չի քննարկվում։