Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

01 նոյ 2023 14:33

Տեսանյութ.Միջնորդավորված նախագահը չի լուծարել պետությունը․ Արա Զոհրաբյանը՝ Արցախը լուծարելու մասին

Արցախի հիմնախնդիրների հետ է կապված փակ քննարկումը, ավելին ասել չեմ կարող։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը՝ խոսելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ փակ հանդիպման մասին։ 


Անդրադառնալով Շահրամանյանի ստորագրած փաստաթղթին, որով հունվարի 1-ից լուծարվում է Արցախի Հանրապետությունը, վերջինս նշեց՝ այն իրավական ուժ չունի, քանի որ չի կարող միջնորդավորված ընտրված նախագահը լուծարել հանրաքվեով անկախացած պետության գոյությունը։ 


Զոհրաբյանը նշեց, որ քննարկումը փակ է եղել և չակերտներ բացել չի կարող, որոնց մեջ է նաև փախստականի կարգավիճակ ստանալը։


Մանրամասները՝ տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր