Հունվարի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ       Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են    

02 նոյ 2023 09:23

45 մլն 500 հազար դրամ՝ ճաղավանդակների համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին գործերի նախարարությունը 45 մլն 500 հազար դրամ է հատկացրել, որպեսզի պարեկային ոստիկանության 65 եւ 75 մեքենաները հարմարեցվեն ձերբակալվածներին տեղափոխելուն։ Այսինքն՝ մեքենաներում պետք է տեղադրվեն ճաղավանդակներ։

Ընդհանուր առմամբ, գնվել է 464 ճաղավանդակ, որոնցով պետք է փակվեն պարեկների ծառայողական մեքենաների հետեւի ապակին, հետեւի կողային ապակիները, ինչպես նաեւ՝ այդ հատվածը ճաղավանդակներով բաժանվի մեքենայի առաջամասից, այսինքն՝ ստեղծվի ձերբակալվածների համար հատուկ խուց։ Դեպի ոստիկանապետություն ընթացքը շարունակվում է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 11․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր