«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

02 նոյ 2023 11:09

ԱՄՆ-ն և արևմտյան երկրներիը ահաբեկիչներ են. Վրաստանում ադրբեջանցիները հակաիսրայելական ցույց են անցկացրել

Վրաստանի Մառնեուլի քաղաքում ադրբեջանցիները նախօրեին ցույց են անցկացրել ի պաշտպանություն Պաղեստինի։ Գրուզիա օնլայնի հաղորդմամբ՝ ակցիան սկսվել է «Ադրբեջանական տան» մոտ գտնվող այգում, որտեղ Կարմիր մզկիթի ախունդի Հաջի Հաջիևը և Վրաստանում Կովկասի մահմեդականների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևը ելույթ են ունեցել  ի պաշտպանություն Պաղեստինի և հակաիսրայելական հայտարարություններ արել։
 
Հաջիևը խոսել է հանրահավաքի նպատակների մասին՝ ասելով, որ Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակման առնչությամբ լռությունն Իսրայելին աջակցելու նշան է։ Նա նշել է, թե ժողովուրդը հավաքվել է՝ «ձայն բարձրացնելու սիոնիստական ​​Իսրայելի ռեժիմի» և «ճնշված պաղեստինցի բնակչության» խոշտանգումների դեմ։ «Այսօր մենք տեսնում ենք, որ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում, և նրանք շարունակում են հանցագործություններ կատարել։ Հուսով ենք, որ Աստված շուտով վերջ կտա այս դաժանությանը:
 
Ճշմարտությունը կհաղթի Երկրի վրա»,- ասել է նա։ Վրաստանում Կովկասի մահմեդականների գրասենյակի ներկայացուցիչ Ալի Ալիևն էլ քննադատել և «ահաբեկիչ պետություններ» է անվանել Իսրայելին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Իտալիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին և ԵՄ-ին։ «Իսրայելը մշտապես հանցավոր գործողություններ է կատարել Գազայի հատվածում, բայց այժմ նա միայնակ չէ։
 
Դրանում նրան ներում է աշխարհի թիվ 1 ահաբեկչական երկիրը՝ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ն, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, նրանք այս հանցագործությունները միասին կատարել են ոչ միայն Պաղեստինում, Գազայում, այլև երկար տարիներ Իրաքում, Սիրիայում, Եմենում, Լիբիայում։ Մենք՝ բոլոր մահմեդականներս պետք է իմանանք, թե ինչու են նրանք դա անում: Նրանք աշխարհի ամենահզոր ահաբեկիչներն են։
 
Եթե ​​այլ երկրներում ինչ-որ բան տեղի ունենա, նրանք անմիջապես հայտարարում են իրենց կարծիքը»,- ասել է Ալիևը։ Նշենք, որ Կովկասի մահմեդականների գրասենյակը գտնվում է Բաքվում, որը ղեկավարում է շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Ի դեպ, պաշտոնական Թբիլիսին Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունում իր աջակցությունն է հայտնել Իսրայելին։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր