Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

03 նոյ 2023 10:17

Որեւէ արտահայտված սուր քննադատություն ՀՀ իշխանությունների հանդեպ չլսեմ, օզյումք մի հարց լուծվի, զնաչիտ խոսիլ միք.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ԱԺ-ում մի քանի պատգամավորների հետ հանդիպելուց անմիջապես հետո որոշել է հավաքել ԱՀ պատգամավորներին եւ նոր ցուցումներ տալ։

Նա պատգամավորներին մեկ անգամ եւս զգուշացրել է, որ որեւէ արտահայտված սուր քննադատություն ՀՀ իշխանությունների հանդեպ չլսի։ «Որ խոսելու լինի, ամենաշատը ես ասելու բան ունեմ, բայց թողեք, տեսնանք հինչա կյամ գլխներիս, խոսելը կա ու կա»,-վրդովված պատգամավորների հարցերին ի պատասխան, ասել է Շահրամանյանը։

Նա, առհասարակ, խորհուրդ է տվել խուսափել հանրային հարթակներում հարցազրույցներ, մեկնաբանություններ տալուց. «Օզյումք մի հարց լուծվի, զնաչիտ խոսիլ միք, լհա մենակ խոսելավ չի»,-ասել է նախագահը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր է` հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ եւ քննարկի կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը, իսկ այդ հանդիպումը կյանքի կկոչվի, եթե մի քիչ էլ լռեն ու զսպեն իրենց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր