ԱՄՆ նախագահի թեկնածուն Պուտինին «գործարք» է առաջարկել.եթե Մոսկվան ընդունի այս առաջարկը, ապա...
![](https://www.tert.am/news_images/1343/4026811_1/befunky_collage_2023_11_03t122620_219.thumb.jpg)
«Ես նրան (Պուտինին) կառաջարկեի գործարք. նա պետք է դուրս գա Սի Ծինփինի հետ ռազմական դաշինքից, իսկ մենք (ԱՄՆ) իր հերթին հաստատ պարտավորություն կստանձնենք, որ ՆԱՏՕ-ն չի ընդունի Ուկրաինային»,- ասել է նա ավստրալական Sky News-ի հաղորդավար Փիրս Մորգանին տված հարցազրույցում։
Ռամասվամին հավելել է, որ եթե Մոսկվան ընդունի այս առաջարկը, ապա Վաշինգտոնը «կսառեցնի ներկայիս սահմանազատման գծերը»՝ ենթադրելով Ռուսաստանի համար գրավյալ տարածքների ճանաչում՝ դա հիմնավորելով նրանով, որ դրանք բնակեցված են ռուսալեզու բնակչությամբ։