Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին          Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի       Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա    

03 նոյ 2023 16:15

Թուրքիան պետք է զորք ուղարկի Գազա, պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկենք Իսրայելի դեմ․ թուրք գործիչ

Թուրքիայում իսլամական ուղղվածության «Վերածնունդ» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը միջնորդություն է ուղարկել խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշին՝ պահանջելով թուրքական զինված ուժերը մեկ տարի ժամկետով տեղակայել Գազայի հատվածում։

Ֆաթիհ Էրբաքանի խնդրագրում նշված է.

«Պաղեստինում զինված բախումների պատճառով Գազայի բնակիչների համար առաջացած դժվարությունները մեղմելու և Թուրքիայի, նաև միջազգային հանրության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության առաքումը թուրքական «Կարմիր մահիկի», Պաղեստինի «Կարմիր մահիկի» միջոցով հեշտացնելու նպատակով, համաձայն Թուրքիայի Սահմանադրության 92-րդ հոդվածի, մենք հայտնում ենք մեր խնդրանքը և պահանջը՝ Թուրքիայի զինված ուժերը տեղակայել Պաղեստինի տարածքում՝ ցամաքում անվտանգ գոտի և ծովում անվտանգության միջանցք ստեղծելու առաջադրանքն իրականացնելու համար»:

Պաղեստինցի մի շարք ակտիվիստներ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ են արել Իսրայելի հարցում  չսահմանափակվել  միայն կոշտ հայտարարություններով և խոսքից անցնել գործի։

Պաղեստինցի ակտիվիստ Հիջազին ասել է, որ Իսրայելը Թուրքիայի համար լուրջ խնդիր է։

«Եթե Ռեջեփ Էրդողանը հիմա քայլեր ձեռնարկի, նա կարող է պատմության մեջ մտնել որպես երկրորդ Սալահադդին Էյուբբի։ Թուրքիան բավականաչափ ուժ ունի։  Մենք պետք է հնարավորինս շուտ քայլեր ձեռնարկենք Իսրայելի դեմ»,- նշել  է նա։

Սալահադդինը համարվում է Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը և Այյուբյան դինաստիայի հիմնադիրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր