Իշխանությունը պատրաստվում է սադրանքի՞. մեղավորներն արդեն որոշված են          Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկել է, բռնի ուժով համբուրել       Տեսանյութ.Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը    

04 նոյ 2023 09:06

8 նշան, թե ինչպես են մարդիկ բարդացնում իրենց կյանքը, ինչն էլ խանգարում է նրանց երջանիկ լինել

Հայտնի փիլիսոփա Կոնֆուցիուսի խոսքերով, կյանքը պարզ է, սակայն մարդիկ մշտապես ամեն ինչ բարդացնում են։ 
Ահա 8 նշան, թե ինչպես են մարդիկ իրենք բարդացնում իրենց կյանքը, ինչը և խանգարում է նրանց երջանիկ լինել։

Մշտապես համեմատվելը ուրիշների հետ
Համեմատվելը դեռ խնդրի կեսն է, սակայն մարդիկ զգում են, որ շրջապատը նրանց ինչ-որ հարցում գերազանցում է։ Վատ է, եթե մարդը կենտրանացած է համեմատության վրա կամ նախանձում է ուրիշներին։ Դա քայքայիչ է մարդու համար, վնասակար ինքնագնահատակի և մոտիվացիայի համար։ Շատերը նախընտրում են պառկել բազմոցին, նախանձել, սակայն ոչինչ չձեռնարկել։

Բազում վախեր
Մարդիկ կարող են վախենալ նորից և դա բնական արձագանք է։ Սակայն վախերը պետք է և կարելի է հաղթահարել ավելիին հասնելու համար, առավել լավը դառնալու համար, հակառակ պարագայում մարդը շատ է վախենալու դժվարություններից և փախնելու առաջին իսկ հնարավորության դեպքում։ Պետք է սովորել չանհանգստանալ մանրուքների համար և ամեն ինչին արագ արձագանքել։ Մարդը չի կարող ամեն ինչի վրա ազդել, այդ պատճառով երբեմն ուղղակի պետք է վստահել կյանքին և հավատալ, որ ամեն ինչ դեպի լավն է գնում։

Անձի զարգացումը հետաձգելը
Լինում է, որ մարդը պատրսատ է թողել վնասակար սովորությունները, սովորել նորը կամ հասունանալ, սակայն այդ ամենը հետաձգում է։ Ամեն անգամ ինչ-որ խոչընդոտի է բախվում։ Պետք է դադարել ամեն ինչ ապագայի վրա թողնել և հարկ է սկսել անհապաղ կատարելագործվել։ Այնուհետև անհրաժեշտ է վերանայել առաջնահերթությունները։ Եթե մարդը չի կարողանում զբաղվել հստակ գործով, ուրեմն, երևի, դա նրան պետք էլ չէ։

Լավ փոփոխությունների սպասելիս
Շատերը կարծում են, որ եթե այժմ իրանց բախտը չի բերում, պետք է դիմանալ ինչ-որ շրջան և ամեն ինչ կկարգավորվի։ Սակայն ավելի հաճախ ամեն ինչ մնում է նույն տեղում կամ նույնիսկ ավելի վատանում է։ Հարկավոր է խնդիրները լուծել նրանց հայտնվելուն պես, այլ ոչ թե հավաքել դրանք։ Բացի այդ՝ անհրաժեշտ է կարողանալ ուրախանալ և նկատել լավը։

Ինքնագնահատականը՝ միջինից ցածր
Եթե մարդը մշտապես զբաղված է ինքնաքննադատությամբ և դժգոհ է, ապա դա ազդում է ինքնագնահատականի վրա և քայքայիչ ազդեցություն ունենում անձի վրա։ Պետք է դադարեք քննադատել ինքներդ ձեզ և գիտակցեք, որ որևէ բան սխալ անելը այդքան էլ մեծ դժբախտություն չէ։ Վատ է, եթե մարդն ընդհանրապես չի փորձում որևէ բան անել։

Ժամանակի սխալ վատնում
Մարդուն չի բավականացնում ժամանակը, նա հոգնած է և անտարբեր, կարծում է որ օրական 24 ժամը քիչ է։ Շնորհիվ թայմ-մենեջմենթի ամեն ինչ հնարավոր է հասցնել։

Ապրել անցյալով և ափսոսանքով
Մարդը հիշում է տհաճ դեպքերը։ Անհրաժեշտ է հաշվի առնել սխալները, որպեսզի հետագայում դրանք թույլ չտա, այլ ոչ թե կենտրոնանալ դրանց վրա և ապրել ափսոսանքներով։ Պետք է թողնել անցյալը հետևում և շարժվել առաջ։

Կախվածություն ուրիշների կարծիքից
Մարդը սովոր է գնահատել ինքն իրեն` հաշվի առնելով ընդհանուր նորմերը, քանի որ վախենում է ծիծաղելի թվալ։ Դա խելացի չէ, քանի որ կան մարդիկ, ում հնարավոր չէ դուր գալ և խնդիրը հենց նրանց մեջ։ Կարելի է ամեն ինչի մեջ ինչ-որ թերություն գտնել։ Պետք չէ շատ մեծ նշանակություն տալ ուրիշների կարծիքին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր