ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին Արցախում էթնիկ զտումների իրականացման համար
![](https://factor.am/wp-content/uploads/2023/11/%D5%80%D4%B1%D5%8A%D4%BF-1536x895.jpeg)
Խոսքը, մասնավորապես, Ղազախստանի և Ղրղզստանի մասին է։ «Շնորհավորում եմ նախագահ Իլհամ Ալիևին և ողջ ադրբեջանական ժողովրդին տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ։ Ձեր երկիրը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և թևակոխել զարգացման նոր դարաշրջան։ Այս պատմական քայլն իրականացվել է ՄԱԿ-ի կանոնադրության և Անվտանգության խորհրդի բանաձևերի համաձայն»,- ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Փաստորեն, ըստ Տոկաևի, միջազգային իրավունքի խախտմամբ ուժի կիրառումը, ռազմական հանցագործությունների կատարումն ու բռնի տեղահանությունը համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը նույնպես շնորհավորել է Ալիևին։ «Շնորհավորում ենք Ադրբեջանի ժողովրդին տարածքային ամբողջականության ամբողջական ապահովման կապակցությամբ»,- ասել է նա։ Ավելի վաղ գրավյալ հայկական Շուշի, ինչպես Վարանդա այցելած Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը ևս շնորհավորել է Ադրբեջանին ու նրա նախագահին։ Նա հայտարարել է, որ «հաստատվել է պատմական արդարություն, և Ղարաբաղն արդեն թևակոխել է վերականգնման ու բարգավաճման շրջան»։