Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 նոյ 2023 11:10

Շան թիրախում վերջին երկու օրում երկորրդ անգամ տարեց կին է հայտնվել

Գյումրիում շունը հարձակվել է 74-ամյա Ցողիկ Գրիգորյանի վրա։ Կինը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը,  դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ Գյումրու Անի թաղամասում, Պ.Սևակի փողոցում գտնվող ոստիկանության շենքի հարևանությամբ։

Ներկայացնելով տարեց կնոջ վիճակը՝ նրա թոռնուհին՝ Ասպրամ Գրիգորյանը տեղեկացրել է, որ  կինն ունի  ակնափոսի կոտրվածք ու խորը բաց վերքեր։ Կինը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

«Բժիշկների հսկողության տակ է հիմա, վիճակը դեռ պարզ չէ՝ կոտրված է ակնափոսը․ եթե թարախակալվի, այսօր կամ վաղը վիրահատելու են, իսկ դա կնշանակի ոսկորի հեռացում։ Ճիշտ է, գիտակցություն ունի, բայց ցավերը շատ են, այլ վնասվածքներ ևս ունի»,- պատմել է կնոջ թոռնուհին՝ տեղեկացնելով, որ մի քանի ամիս առաջ էլ նույն թաղամասում շները իր տատիկի ոտքն էին վնասել։

«Ուզում եմ այնպես անել, որ ի վերջո քաղաքապետարանը իմանա ինչ է կատարվում ու սկսի զբաղվել այս հարցով»,-հավելել է Ասպրամ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի Մեձավան համայնքում։ Շունը հարձակվել է 76-ամյա կնոջ վրա, կծել, կինը պոլիկլինիկայում մահացել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր