Չափից շատ ջուր օգտագործելն էլ իր բացասական հետևանքներն ունի

Շատ սննդաբաններ խորհուրդ են տալիս օրական մոտ ութ բաժակ ջուր օգտագործել, այն անհրաժեշտ է մարսողության եւ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի, ինչպես նաեւ բջիջներին եւ հյուսվածքներին թթվածին եւ սննդարար նյութեր մատակարարելու համար։ Սակայն մեկ ժամվա ընթացքում խմած ութ բաժակ ջուրը կարող է հիպոնատրիեմիա առաջացնել։ Այդ վիճակը բնութագրվում է արյան պլազմայում նատրիումի խիստ նվազմամբ։
Ֆիշերը նշել է, որ հիպոնատրիեմիան երբեմն ուղեկցվում է գիտակցության կորստով, կողմնորոշումը կորցնելով եւ ջղակծկումներով։ Այնուամենայնիվ, նման վտանգավոր հետեւանքներ կարող են առաջանալ միայն այն դեպքում, եթե մարդը երկար ժամանակ է գերազանցում ջրի օգտագործման նորմը կամ չափից արագ է խմում։
Ինքնազգացողության լավացման համար պացիենտներին հաճախ նշանակում են ինֆուզիոն թերապիա նատրիումի քլորիդի լուծույթով՝ կաթոցիկի օգնությամբ։ Սովորաբար բուժումն օգնում է արագ վերականգնվել եւ վերադառնալ նորմալ կյանքի։
Բժիշկը նաեւ նախազգուշացրել է, որ հղի կանայք պետք է ուշադրություն դարձնեն խմած ջրի քանակությանը։ Օրական ութ բաժակից ավելի ջրի օգտագործումը խիստ անցանկալի է։