Իսրայելը մտադիր է անկախություն ձեռք բերել ԱՄՆ-ից զենքի ոլորտում          Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը       Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին    

04 նոյ 2023 22:06

Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Թուրքիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Թել Ավիվում դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը հետ է կանչվել Անկարա՝ խորհրդակցությունների համար։ Պատճառը Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումն է:

Թորունլարը Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել 2022 թվականի նոյեմբերին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ Նա նախկինում եղել էր Պաղեստինում որպես դեսպան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր