Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

04 նոյ 2023 23:01

Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, չի համապատասխանում իրականությանը, ՀՀ առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել

Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարության Արման Թաթոյանի գլխավորելու վերաբերյալ առաջարկ ՀՀ առաջին նախագահի գրասենյակը չի ստացել: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

Նրա հայտարարության մեջ ասվում է.

«Նոյեմբերի 3-ին Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետևյալ միտքն է հնչեցրել. «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: ... Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման. բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք` առաջին նախագահի գրասենյակից բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»: 

Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր