ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու,դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը

«Ժամանակին, երբ լոբբինգ էինք անում, որ Արևմուտքը թիրախային ու հասցեական հայտարարություններով հանդես գա, արևմտյան գործընկերները փորձում էին ինչ-որ ձևակերպումներ գտնեին, որ շատ չի սրի Ադրբեջանի հետ հարաբերությունները, որպեսզի Ալիևը մասնակցեր այդ գործընթացին։ Մյուս կողմից, այդ փափուկ, գեղեցիկ ձևակերպումները բերեցին նրան, որ Ալիևը շատ հանգիստ կարողանում է հրաժարվել այդ հանդիպումներից։
Պետք է շարունակել աշխատանքը, պետք է պահանջել թիրախային գնահատականներ։ Շատ բան կա անելու, էնպես չի, որ ամեն ինչ ճիշտ է ընթացել, եթե ընթանար, Լեռնային Ղարաբաղում հայեր կապրեին», - նկատել է նա։ Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝ ասելով, թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։