Իսրայելցի քաղաքագետը բացահայտել է ՆԱՏՕ-ին Պուտինի վերջնագիրը՝«հանգիստ թողեք Ուկրաինային, Հայաստանին, Ղազախստանին և նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին»
![](https://armday.am/storage/posts/December2020/jbw8wWnvE27EaGWIyjEc.jpg)
Նրա խոսքով ԱՄՆ-ը պետք է Եվրոպայում վերականգնի Ռուսաստանի հետ ուժերի հավասարակշռությունը, որը ամերիկացիները խախտել են Խորհրդային Միության փլուզումից հետո։ Քեդմին հիշեցրել է, որ դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ արևմտյան իսթեբլիշմենտի ներկայացուցիչները բանավոր խոստումներ էին տալիս այն ժամանակվա խորհրդային ղեկավարությանը չընդլայնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Արևելքում: Փաստորեն, ինչպես նշել է փորձագետը, ամերիկացիները կոպտորեն խախտել են իրենց ասած խոսքերը: Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ենթակառուցվածքի շարունակական մոտեցումը Ռուսաստանի սահմաններին ստիպել է նախագահ Պուտինին 2021 թվականի վերջին առաջ քաշել ՆԱՏՕ-ին իր վերջնագիրը, սակայն անգլո-սաքսոններն այն ժամանակ լուրջ չեն ընդունել դա, ինչն էլ պատճառ է դարձել, որ Ռուսաստանի ղեկավարը ավելի վճռական գործողությունների դիմի 2022 թվականի փետրվարին: «Ռուսաստանը շարունակում է պահպանել ՆԱՏՕ-ին ուղղված իր պահանջը՝ «հանգիստ թողեք Ուկրաինային, Հայաստանին, Ղազախստանին և նախկին խորհրդային բոլոր հանրապետություններին, դրանց հիման վրա մի՛ ստեղծեք հակառուսական առանցք, երկրի շրջագծով սպառնալիքներ մի ստեղծեք և հակամարտություններ մի հրահրեք»։ Ռուսաստանի նման մեծ ու հզոր երկրի համար դրանք ավելի քան տեղին ու օրինական պահանջներ են»,- պարզաբանել է Քեդմին։