Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

06 նոյ 2023 14:54

Տեսանյութ.Բևեռը չի կարող կապ ունենալ.Սեֆիլյանը՝ ԱԱԾ-ի տեսանյութի մասին

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ-ի տարածած տեսանյութին ու իր՝ նոյեմբերի 6-ին ԱԱԾ հրավիրվելուն, ասել է. «Քննիչի հարցերի նպատակն այն էր, որ ԱԺԲ-ն արդյոք կարո՞ղ էր կապ ունենալ ահաբեկչության նախապատրաստմանը, բնականաբար ստացավ համոզիչ պատասխաններ, որ Բևեռը չի կարող կապ ունենալ»: Սեֆիլյանն ասել է, որ «ահաբեկչության նախապատրաստության» գործով կալանավորվածներից երկուսին ճանաչում է, վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ՝ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։ Լրագրողի հարցին՝ տեսանյութի փաստաթղթերում ԱԺԲ-ի անունն էր երևում, դա ի՞նչ գրություն էր, արդյո՞ք կալանավորվածներն են հնչեցրել Բևեռի անունը, նշել է. «Հարցրեցի քննիչին՝ ո՞վ է գրել, ասաց՝ մինչև փորձագետները եզրակացություն չտան, չենք կարող ասել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր