Ղարաբաղը վսյո՞, պրծա՞վ...Մենք այստեղ ղոնաղ չենք...կասկածում եմ, որ Ադրբեջանի պահանջով է եղել մեր թոշակները կտրելը...

Նա չի բացառում, որ անվավեր համարեն ՊԲ-ում ծառայություն անցած հայաստանցիների աշխատանքի ժամկետը, համարում է, որ փողոց են դուրս եկել նաև այն հայաստանցի եղբայրների իրավունքների համար, որոնք տարիներով ծառայել են Արցախում. «Մեր տղաները երկու տարի ծառայել են ՊԲ-ում՝ որպես ժամկետային զինծառայող, եթե այդպես չլիներ, նրանք այստեղ էլ պետք է զորակոչվեին բանակ, բայց չէ, փառքով-պատվով ծառայել են, վերադարձել, մի մասն էլ իրենց կյանքն են տվել հանուն Արցախի։ Ի՞նչ է, զոհվածի կինը, մայրը չպե՞տք է նրա զոհվելու նպաստը ստանա: Ղարաբաղը վսյո՞, պրծա՞վ։ Արցախը լոկ տարածք չէ, Արցախը արցախցիներն են, և ճիշտ է՝ մենք պետք է համայնք ունենանք՝ պահպանելու մեր բարբառը և այլն։ Այո, սա արցախցիների շարժում չէ, մենք համահայկական խնդիրներ ենք բարձրացնում»,-ասաց նա։
Նա ընդգծեց, որ չի կարելի ջնջել իրենց անցյալը, պատմությունը. «30 տարի անկախ Արցախը եղել է, դա պատմություն է, ոչ մեկ չի կարող ջնջել։ Մենք այստեղ ղոնաղ չենք, այստեղ մեր եղբայրներն են, քույրերն են։ Այստեղ ենք նաև իրենց խնդիրները բարձրաձայնելու»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ ավելացնելով, որ դիմելու են նախարարություն, եթե պատասխանը չբավարարեց իրենց, ապա դիմելու են դատարան։