Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք    

06 նոյ 2023 17:20

Հիմա չարեցիք, վաղը ուշ է լինելու. Իրանը ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար, հաղորդում է «Արմենպրես»-ը։

Պաշտոնյան այս կերպ է արձագանքել Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության գործերի նախարար Ամիhայ Էլիյահուի հայտարարությանը, որը հնարավոր է համարել Գազայի հատվածում միջուկային զենքի կիրառումը։

«Միջուկային զենքի կիրառման մասին Իսրայելի վարչակարգի նախարարի հայտարարությունները ցույց են տալիս վարչակարգի իրական ձախողումը Դիմադրության դիմաց: ՄԱԿ-ի ԱԽ-ն և ՄԱԳԱՏԷ-ն պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն վայրագ և ապարտեիդ վարչակարգի զինաթափման համար։ Վաղը ուշ կլինի։ Այս ցեղասպանության ամբողջական պատասխանատուն Սպիտակ տունն է», - գրել է Աբդոլլահիանը X սոցիալական ցանցում:

The Guardian պարբերականը հաղորդում է, որ իսրայելցի նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նրան նկատողություն է տվել և զրկել նախարարների կաբինետի հանդիպումներին մասնակցելու իրավունքից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր