Լաոն «արթնացավ», եկավ Երևան, մի ժամ տվեց հրաժարականի համար, հետո 20 րոպե          Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հետո նույնքան կնվազի. եղանակն առաջիկա օրերին       Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս. 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել    

07 նոյ 2023 10:48

Ինչո՞ւ է կալանավորվել Արագած Ախոյանը. պարզաբանում՝ Քննչական կոմիտեից

Այսօր կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչու է կալանավորվել Ախոյանը։

«2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա․ Ա․-ն, 2023 թվականի հունիսի 8-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ․ նոյեմբերի 3-ին Ա․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է։

Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին։ Նոյեմբերի 6-ին վերջինս ձերբակալվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր