5 մլն դրամ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքի առթիվ քրեական վարույթը դատարան է ուղարկվել          Ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում       Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվել    

07 նոյ 2023 11:10

Զոհվել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարի օգնականը. պայթած նռնակը եղել է ծննդյան նվերի տուփի մեջ

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի օգնական Գենադի Չաստյակովը մահացել է Կիևի մերձակայքում գտնվող իր տանը՝ նռնակի պայթյունից։


«Անբացատրելի ցավ և ծանր կորուստ Ուկրաինայի զինված ուժերի և անձամբ ինձ համար: Այսօր ողբերգական հանգամանքներում՝ իր ծննդյան օրը, ընտանեկան շրջապատում մահացավ իմ օգնական և մտերիմ ընկերը՝ մայոր Գենադի Չաստյակովը։ Նվերներից մեկում գործարկվեց անհայտ պայթուցիկ սարք։ Գենադին թողեց կնոջը և չորս երեխաներին, խորին ցավակցություններ ընտանիքին…»,- գրել է նա։


Միջադեպի պատճառներն ու հանգամանքները կպարզվեն դատական քննության ընթացքում, հավելել է Զալուժնին։


Ինչպես Klymenko.time-ին հայտնել է Չաստյակովի կինը, նռնակը պայթել է նվերների տուփի մեջ, որում եղել է խմիչք և այս զինամթերքի տեսքով բաժակներ։



Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն իր հերթին պնդում է, որ նռնակը մահացածին է հանձնել իր գործընկերը, իսկ զինամթերքը, պարզվել է, «արևմտյան նոր մոդել է»։ Կլիմենկոյի խոսքով՝ անվտանգության ուժերը գտել են այս զինվորին և խուզարկել՝ հայտնաբերելով ևս երկու նմանատիպ նռնակ։



Միևնույն ժամանակ, «Strana.ua»-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, պնդում է, որ մահացածին նույն նվերը կարող էր տալ նաև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալի ավագ օգնական Տիմչենկոն։


Իր հերթին «Ուկրաինսկա պրավդան», վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, հայտնում է, որ բնակարանի զննության ժամանակ անվտանգության ուժերը հայտնաբերել են ևս հինգ ամբողջական, չպայթած նռնակ։


 
Զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնականի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի ՆԳՆ-ն։


«Չայկի գյուղում 39-ամյա զինվորականը մահացել է տանը՝ զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, նրա 13-ամյա որդին ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել»,- ասել է վարչության խոսնակ Մարյանա Ռևան։


Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն ավելի ուշ հայտնել է տեղի ունեցածի մանրամասները։


ՆԳՆ-ի տվյալներով՝ նոյեմբերի 6-ին Չաստյակովը, ով ծննդյան տարեդարձ է ունեցել, տուն է վերադարձել գործընկերների նվերներով, որոնք սկսել է ցույց տալ իր հարազատներին։ «Հանել է նվերների տուփը, որի մեջ նռնակներ էին ու սկսել է որդուն ցույց տալ զինամթերքից մեկը։ Սրանք նոր արևմտյան ոճի նռնակներ էին։ Նախ որդին ձեռքն է վերցրել զինամթերքը և սկսել ոլորել նռնակի օղակը։ Այնուհետև զինծառայողը երեխայից վերցրել է նռնակը և փորձել անշարժ պահել դուրս բերված օղակը՝ ողբերգական պայթյուն հրահրելով»,- ասել է Կլիմենկոն։


Նա հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Չաստյակովի ծառայակցին, ով նրան նվերն է տվել։ Նրա աշխատասենյակը խուզարկվել է, և նմանատիպ երկու նռնակ առգրավվել։


«Ստռանա» հրատարակության աղբյուրը հայտնել է, որ Չաստյակովի որդին՝ Գլեբը, պատռված և դեմքի կտրած-ծակած վերքեր է ստացել, սակայն դուստրն ու կինը չեն տուժել։


Ուկրաինացի լրագրող Անդրեյ Ցապլիենկոն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, ևս պնդում է, որ պայթյունի պատճառը ոչ թե դիտավորությամբ սպանության փորձն է, այլ նռնակի հետ անզգույշ վարվելը:


Ուշագրավ է, որ անցյալ շաբաթ Զալուժնին Economist-ի համար հրապարակված հոդվածում հրապարակավ քննադատել էր Վլադիմիր Զելենսկին։ Նա ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը մտել են փակուղի և խոստովանել էր, որ չի կարողացել ցույց տալ զորքերի առաջխաղացման տպավորիչ տեմպերը, որոնք իրենից ակնկալվում էին Արևմուտքում։


Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ Կիևում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անհամաձայնություն էր հայտնել զորքերի գլխավոր հրամանատարի դիրքորոշման հետ՝ նշելով, որ «սա փակուղի չէ»։


Իր հերթին, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Զալուժնին չպետք է արևմտյան լրատվամիջոցներին պատմեր ճակատում իրերի դրության մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր