Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»          Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»       Մայիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 նոյ 2023 11:12

Կայքը վայրկյաններ անց չկա, խարդախն էլ հետը.Խարդախություն՝ list.am-ի միջոցով․

Ֆինանսական խարդախության նոր, «կատարելագործված» տարբերակ։ Դրանք օր օրի շատանում են ու ավելի շատ մարդկանց գցում ծուղակը։


1. ՈՒՄ ՀԱՄԱՐ Է


Եթե դու list.am-ում վաճառող ես, ապա շատ հավանական է, որ այս խարդախության սխեմայի զոհը կարող ես դառնալ:


2. ՈՆՑ Է ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ


Խարդախը տեսնում է list.am-ով վաճառվող ապրանք, կապվում վաճառողի հետ, ասում, որ ուզում է գնել, բայց տարածքում չի։ - Ներեցեք, ցանկանում եմ գնել այդ սարքը, բայց Գյումրիում եմ։ Խնդրում եմ Դուք փոստով ապրանքը ուղարկեք, ես էլ դրա գումարը կփոխանցեմ Ձեր քարտի վրա: - Իհարկե, ոչ մի խնդիր։ - Այդ դեպքում լինք ուղարկեմ, լրացրեք Ձեր քարտի տվյալները, որ գումարը փոխանցեմ։ - Սիրով։ Ապրանքը վաճառողը սեղմում է լինքի վրա և մտնում կայքը, որը պահանջում է քարտի տվյալներ։ Վաճառողը, չմտածելով խարդախության մասին, մուտքագրում է քարտի տվյալները, այդ թվում նշում է, որքան գումար կա քարտի վրա, քարտի վրայի թվերը, CVV կոդը: Սեղմելով «Հաստատել»՝ կորցնում ամբողջ գումարը, իսկ կայքը վայրկյաններ անց չկա, խարդախն էլ հետը։


3. ԻՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ԱՐԴԵՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՍ ԴԱՐՁԵԼ


Դիմիր ոստիկանություն,
Դիմիր բանկ և բլոկավորիր քարտը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր