Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու          Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի       Սեպտեմբերի 18-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

08 նոյ 2023 12:50

Եվս մեկ ուժգին երկրաշարժ Իրանի տարածքում. ցնցումները զգացվել են Հայաստանում

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.13⁰ և արևելյան երկայնության 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ:


 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:


Երկրաշարժը (08.11.2023 թ․-ի, ժամը 09։18-ի, 5․4 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումն է) զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք գրանցվել էր 7 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր