Երևանում «Nissan»-ը բախվել է կայանած «MINI Cooper»-ին․ կան տուժածներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ    

08 նոյ 2023 14:10

Ադրբեջանով են լինելու հիմնական բեռնափոխադրումները ,որն ավելի է ձեռնտու ՀՀ–ին

Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չէ, սակայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով են լինելու հիմնական բեռնափոխադրումները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով բեռնափոխադրումների համար «Վերին Լարսին» Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելուն։
 
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որ «Վերին Լարսի» անցակետով (ռուս-վրացական սահման) երթևեկությունը նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ կդժվարանա ճանապարհի վերանորոգման պատճառով և խորհուրդ է տվել ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղիներ դիտարկել։
 
Իշխանական պատգամավորի խոսքով` Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումները ՀՀ–ին ավելի ձեռնտու է։
 
«Քանի որ այնտեղով ճանապարհն ավելի կարճ է, ավելի հարմար է, և նախկին ԽՍՀՄ ժամանակներում այդ ճանապարհն է գործել, և բնականաբար, ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրից հետո այդ ճանապարհն է գործելու, որով հայկական ծագման ապրանքների մրցունակությունը ՌԴ–ում ավելանալու է, որովհետև ճանապարհը կարճ է, ռիսկերով ավելի քիչ և այլն»,–հավելեց Պապոյանը։
 
Սակայն առանց խաղաղության պայմանագրի պատգամավորը դա հնարավոր չի համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր