Մոսկվան հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու օրդեր տված ՄՔԴ դատավորի նկատմամբ
![](https://www.tert.am/news_images/1344/4029218_1/screenshot_21.thumb.jpg)
Հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությանը։
«Գոդինես Սերխիո Խերարդո Ուգալդե. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՆԳՆ հետախուզման տվյալների բազայում՝ առանց այլ մանրամասների։
Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։
Նրանք կասկածվում են «բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանության, պատերազմական հանցագործություններին մասնակցելու մեջ»։
Տեղեկացնելով, որ մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատարանի մի շարք դատավորների նկատմամբ՝ համարելով, որ «նրանց գործողություններն ակնհայտորեն անօրինական են, քանի որ Պուտինի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան»՝ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով միջազգային կոնվենցիան, շեշտում է՝ «պետությունների ղեկավարներն օգտվում են օտարերկրյա պետությունների իրավասության նկատմամբ բացարձակ անձեռնմխելիությունից»: