Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

08 նոյ 2023 22:36

Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ

Ստամոքսի բորբոքվածությունը կանխարգելելու համար շատ կարևոր է հոգ տանել առողջության և սննդակարգի մասին: Սննդակարգը պետք է ներառի այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով և լավացնում են մարսողությունը:
Այն կարող է ի հայտ գալ մթերքների սխալ համադրության, չափից շատ ուտելու, մարսողական խնդիրների, ցիկլի կամ փորկապության հետևանքով: Այս առողջական խնդիրը կանխարգելելու համար անհրաժեշտ է սնդակարգից վերացնել այն մթերքները, որոնք կարող են գրգռել ստամոքսը: Սակայն, եթե, այնուամենայնիվ, այս խնդիրն ի հայտ է եկել, կարող եք օգտվել տնական միջոցներից, որոնք օգնում են հանգստացնել վիճակը:

1. Հակաօքսիդանտներով հարուստ սնունդ
Գրգռվածությունը վերացնելու համար կօգնեն այն մթերքները, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով: Խորհուրդ է տրվում օրական 4 անգամ ուտել այդ մթերքները: Դրանք են՝ հապալասը, խնձորը, սոխը, սխտորը, նեխուրը և այլև:

2. Բջջանյութով հարուստ մթերքներ
Առողջ սննդակարգը պետք է ներառի այն մթերքները, որոնք հարուստ են բջջանյութով, սրանք լավացնում են մարսողությունն ու հարթեցնում են որովայնը: Եթե լարվածություն եք զգում ստամոքսում, պետք է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, բրինձ և բջջանյութով հարուստ այլ մթերքներ ներառել:

3. Մեխակ
Քրոնիկ բորբոքումների ժամանակ խորհուրդ է տրվում մեխակի թուրմ օգտագործել. 1 բաժակ ջրին՝ 20 կաթիլ մեխակի յուղ: Այս թուրմը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին: Այս հրաշալի միջոցն օգնում է նվազեցնել գազերի գոյացությունը, որոնք հաճախ ի հայտ են գալիս ստամոքսի բորբոքվածության պատճառով:

4. Կիտրոնով ջուր
Կիտրոնն օգնում է իջեցնել ստամոքսի բարձր թթվայնությունը: Բորբոքվածության դեպքում խորհուրդ է տրվում ամեն օր դատարկ ստամոքսին կիտրոնով ջուր խմել:

5. Դարչին
Դարչինը հայտնի համեմունք է, որն օգտագործվել է դեռևս հազարավոր տարիներ առաջ՝ ստամոքսի բորբոքվածության ժամանակ: Այս համեմունքը լավացնում է մարսողությունն ու նվազեցնում է ստոմքսի լարվածությունը: Պարզապես 1գդալ աղացած դարչինը լուծեք մեկ բաժակ ջրում, թողեք մնա 15 րոպե, ապա ավելացրեք մեղր ու խմեք թեյը:

6. Նվազեցրեք աղի օգտագործումը
Շատ կարևոր է հասկանալ, որ աղը գրգռում է ստամոքսը, այդ իսկ պատճառով առողջական այս խնդրից ազատվելու համար նախևառաջ նվազեցրեք օգտագործվող աղի չափաքանակը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր