Անդրանիկ Քոչարյանը ստում է
![](https://www.aravot.am/wp-content/uploads/2023/11/serj-sargsyan-andranik-qocharyan.jpg)
Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի 48-րդ թողարկման ընթացքում ասաց հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը` նշելով, որ այս մասին իրեն հայտնել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նարեկ Սամսոնյանը մանրամասներ պատմեց Սերժ Սարգսյանի հետ զրույցից` նշելով, որ իբրև Ռուսաստանի ցանկությամբ Արշակ Կարապետյանին ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդի պաշտոնում նշանակելու մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունից հետո զրուցել է երրորդ նախագահի հետ և հարցրել` արդյո՞ք Քոչարյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:
«Սերժ Սարգսյանն ասաց. «Անդրանիկ Քոչարյանը ստում է: Ես ասել եմ, որ Արշակ Կարապետյանին նշանակել եմ ՌԴ-ում Հայաստանի ռազմական կցորդի պաշտոնում, քանի որ նա կապեր ուներ Ռուսաստանում և կարող էր օգտակար լինել։ Ես իմ պաշտոնավարման ընթացքում որևէ պաշտոնյայի Ռուսաստանի ցանկությամբ չեմ նշանակել»»,- Սերժ Սարգսյանի խոսքերը փոխանցեց Սամսոնյանը։