Տեսանյութ.«Հայերեն տառերը չգիտեմ». Պեմզաշենում մոր և երկու երեխաների սպանության մեջ մեղադրվողը՝ դատարանում

«Մեղադրական եզրակացությունը, իրավունքների վերաբերյալ հուշաթերթիկը ստացել եմ, բայց չեմ կարդացել, հայերեն տառերին չեմ տիրապետում։ Թարգմանչի կարիք չունեմ, Ռուսաստան եմ դասի գնացել»,-հայտարարեց Վ. Բարսեղյանը։
Հուշաթերթիկը նրա համար կարդալ խնդրեցին պաշտպան Աղաջանյանին։
Արկադի Բարսեղյանը հայտարարեց՝ ամուսնացած է, խնամքին հինգ տարեկան որդին է, հայրը, մայրը, եղբայրը։ Նախկին դատապարտված չի եղել, հիմնականում մեկնել է արտագնա աշխատանքի։
Նրա նոր ներգրավված պպաշտպանը հայտարարեց՝ ծանոթ է գործի նյութերին, կարող են նիստը շարունակել։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արկադի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ նախնական համաձայնությամբ՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց ձեռք բերելու նախնական դիտավորությամբ, խմբով, բռնություն գործադրելով և բնակարան ապօրինի մուտք գործելով կատարել է հափշտակություն՝ ավազակություն, իր հերթին, Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի հետ խմբով, իրենց կողմից կատարված ավազակությունը (այլ հանցանքը թաքցնելու), ինչպես նաև՝ նախկինում իր կողմից Զարինե Մելիքսեթյանին արտաամուսնական կապ ունենալու առաջարկ անելու հանգամանքը թաքցնելու նպատակով, առանձին դաժանությամբ և շահադիտական նպատակով սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է Զարինե Սարգսի Մելիքսեթյանին, բացի այդ, իր ու Վրույր Հովհաննեսի Բարսեղյանի կողմից կատարված հանցանքները՝ ավազակությունը և սպանությունը թաքցնելու նպատակով, Վրույր Բարսեղյանի հետ խմբով, առանձին դաժանությամբ սպանել՝ ապօրինաբար կյանքից զրկել է անօգնական վիճակում գտնվող անչափահասներ՝ 12.06.2014 թվականին ծնված (8 տարեկան) Սարգիս Սևակի Մելիքսեթյանին և 07.12.2010 թվականին ծնված (11 տարեկան) Կարինե Սևակի Մելիքսեթյանին: