Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

09 նոյ 2023 15:32

Մեղադրյալներին ընդհուպ ցմահ ազատազրկման պատիժ է նախատեսված. Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով հանրային մեղադրող

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով քրեական վարույթով հանրային մեղադրող Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արեգ Խաչատրյանը դատարանում հայտարարեց, որ մեղադրյալներից ինչպես Վրույր Բարսեղյանին, այնպես էլ Արկադի Բարսեղյանին ընդհուպ ցմահ ազատազրկման ձևով պատիժ է նախատեսված։


«Հանցանքներից մի քանիսը կոնկրետ Վրույր Բարսեղյանի դեպքում առանձնապես ծանր են և մի քանի դրվագով ընդհուպ ցմահ ազատազրկման ձևով պատիժ է նախատեսված։ Մեղսագրված է Վրույր Բարսեղյանին նաև միջին ծանրության հանացանքի կատարում, որը կատարել է քրեակատարողական հիմնարկում»,-ասաց Շիրակի մարզի դատախազի տեղակալը։


Ըստ նրա՝ Արկադի Բարսեղյանը մեղադրվում է բացառապես ծանր հանցանքի կատարման համար, որից մի մասի դեպքում քրեական օրենսդրությունը  պատիժ է նախատեսում 8-15 տարի ժամկետով, իսկ մի մասի դեպքում՝ 14-20 տարի, ընդհուպ ցմահ ազատազրկում։


«Հանրային վտանգավորության աստիճանն անմրցելի է», - ասաց հանրային մեղադրողը՝ հավելելով նաև հետհանցավոր վաքագիծը՝ ամեն ինչ անել՝ թաքացնելու հետքերը։ Նա ասաց, որ քրեական վարույթում մոտ 30 վկաներ են ընդգրկված։  


Միջնորդեց երկուսի խափանման միջոց կալանքը երկարացվի մինչև 3 ամիս։


Տուժող Սևակ Մելքիսեթյանի պաշտպան Գարիկ   Գալիկյանը նշեց, որ համակարծիք է հանրային մեղադրողի հետ՝ նշելով, որ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել 4 առանձնապես ծանր հանցագործությունների համար, Վրույր Բարսեղյանին՝ 5 առանձնապես ծանր հանցագործությունների համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր