Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

09 նոյ 2023 15:45

Տեսանյութ.Փորձագետը կանխատեսել է նոր ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից.Հայաստանը վերածվել է Ուկրաինայի նման գործիքի՝ ՌԴ-ի հետ առճակատման համար

Երեւանն այսօր պատրաստ չէ Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ, եվրասիական հարցերով փորձագետ Ասլան Ռուբաևը։
Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանից հեռանալու քաղաքականություն է վարում: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարում է քաղաքականություն, որն ուղղված է ամեն կերպ Հայաստանին Ռուսաստանից օտարելուն և այն քաղաքական ինստիտուտներից դուրս գալուն, որոնք ստեղծվել են հետխորհրդային միասնական տարածքի շրջանակներում։ Հայաստանը Հարավային Կովկասում միշտ եղել է առաջնահերթություն Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Մեզ համար Հայաստանը միշտ եղել և մնում է ռազմավարական գործընկեր, ռազմավարական դաշնակից։ 
Բայց երբ Փաշինյանը եկավ, սկսեց Մոսկվայից հեռանալու քաղաքականություն վարել։ Նրա հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ն անարդյունավետ կառույց է, որ արժե վերանայել նրա ներկայությունը մաքսային միությունում, ԱՊՀ-ում եւ այլն, մի շարք կասկածներ է առաջացնում։ Հռոմի ստատուտի վավերացումը լիովին ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։
Մեր համատեղ ապրանքաշրջանառությունը կրկնապատկվում է, կա Հայաստանի լուրջ կախվածություն Ռուսաստանից, այնտեղ կա ռուսական ռազմաբազա, ֆինանսական հատվածի մի մասը վերահսկվում է Ռուսաստանի կողմից։ Այս պայմաններում դա տվող ձեռքը կծելը լիովին կոռեկտ չէ և աղետալի է Հայաստանի համար»,- ասել է Ռուբաևը։
Ըստ փորձագետի՝ Փաշինյանը աշխատում է որոշակի խնդիրների վրա՝ քանդել ռուս-հայկական հարաբերությունները, դուրս բերել ռուսական ռազմակայանը և Հայաստանի դուրս գալը բոլոր կառույցներից, որոնք գոյություն ունեն հետխորհրդային տարածքի համաձայնագրերի շրջանակներում։
«Տարբեր մակարդակների հանդիպումներին մասնակցելուց հրաժարվելը, օրինակ՝ ԱՊՀ նիստ, ՀԱՊԿ հանդիպումը միայն կործանում է հարաբերությունները, արժեզրկում է գոյություն ունեցող ինստիտուտները, դա ցույց է տալիս, որ Հայաստանն այսօր պատրաստ չէ Մոսկվայի հետ կառուցողական երկխոսության, և չի գնա կառուցողական ճանապարհով, այն նորմալ հարաբերությունները, որոնք մենք ունեինք, և որոնք դեռ ամբողջությամբ չեն վատթարացել։ Ռուսաստանի համար, աշխարհաքաղաքական տեսանկյունից, Հարավային Կովկասն ուղղակի շահերի գոտի է, այն շատ կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար։ Ուստի միայն Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել նրա անվտանգությամբ և կայունությամբ»,- նշել է Ռուբաևը։
«Կարող եմ փաստել, որ Հայաստանն այսօր ամբողջությամբ վերածվել է Ուկրաինայի նման գործիքի՝ Ռուսաստանի հետ առճակատման համար։ Նրանք հիմա Հայաստանից դուրս են անելու ամենատարբեր նախագծեր, որոնք կխոչընդոտեն ռուսական ցանկացած ազդեցությանը տարածաշրջանում»,- ընդգծել է քաղաքագետը։
Փորձագետը կանխատեսել է նոր ռազմական գործողություններ Ադրբեջանի կողմից, գնահատել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը, ինչպես նաև պատմել է, թե ինչպես է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ազդում Ադրբեջանի քաղաքականության վրա:
Մանրամասն՝ «Ալֆա նյուզի» տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր