Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

11 նոյ 2023 08:57

Ընդդիմադիրները որոշել են «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  «Հայաստան» խմբակցությունում երեկ նիստ են հրավիրել,  մասնակցել է նաեւ նախօրեին մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը: Քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները։ ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում Լեւոն Քոչարյանին եւ նրան սադրելու, ճնշելու, նրա հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել։ Ընդդիմադիրները որոշել են վերցնել նետված ձեռնոցը եւ «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ, եթե նրանք փորձեն իրավիճակը թեժացնել։

Մեր աղբյուրն ասաց, որ մինչեւ վերջ կռվելու են եւ երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաեւ բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 11․ 11․ 23 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր