Միջազգային հարթակներում անընդհատ «ուղեղ լվացող» ադրբեջանական կողմն է իր պաշտոնական վիճակագրությամբ ի սկզբանե ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ. «Փաստ»

Ավելին, ըստ Ադրբեջանի վիճակագրության պետական հանձնաժողովի 1999 թվականի տվյալների, Ադրբեջանում բնակվել է ընդամենը 378 հայ: Այսինքն, նույնիսկ Ադրբեջանի պետական մարմիններն են նշում, որ 2019 թվականի դրությամբ Ադրբեջանի տարածքում բնակվում էր ընդամենը 200 հայ, իսկ 1999 թվականի դրությամբ՝ 378 հայ: Դեռ մի կողմ, որ 2018 թվականի մարտին Ադրբեջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ ադրբեջանական մամուլը հեղեղված էր հոդվածներով, որոնց նպատակն էր ապացուցել, թե իբր երկիրը բազմազգ է, ու նույնիսկ ինչ-որ «30 հազար հայերի» թեզ էին առաջ տանում, բայց ընտրական ցուցակներում պեղել էին միայն մեկ հայի անուն: Փաստը մնում է փաստ, որ 1989-ին ԼՂԻՄ-ում բնակչության թիվը կազմել է 145 085, իսկ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում՝ մոտ 148 հազար մարդ:
Փաստացի, հենց «միջազգային իրավունքի ուժով իրեն պատկանող տարածքների մասին» միջազգային հարթակներում անընդհատ «ուղեղ լվացող» ադրբեջանական կողմն է իր պաշտոնական վիճակագրությամբ ի սկզբանե ընդունել, որ Արցախը Ադրբեջանի մաս չէ, հետևաբար այնտեղ ապրող հայերն էլ չեն հաշվարկվել իբրև Ադրբեջանի տարածքում ապրող հայեր»։