Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 5-ի համար          Սեպտեմբերի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ–ական կանանց մոտ մեկը մեկի վրա գործ տալու համար հերթեր են, երկու թևի են բաժանվել. «Իրավունք»    

11 նոյ 2023 11:11

Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկում է առաքելություն ուղարկել Հայաստան

Մինչև Երևանից կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվից էլ հորդորել են առաքելություն ուղարկել Հայաստան, գրում է «Ազատությունը»։


Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա կոչ է արել առաքելություն ուղարկել Հայաստան՝ փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը։


Փոխնախարարը նաև անհիմն է որակել Հայաստանի հայտարարությունները Արցախիի մշակութային և պատմական հուշարձանները վտանգի տակ գտնվելու մասին։


«Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է հայկական մշակութային արժեքների ոչնչացումը կամ խեղաթյուրումը կանխելու հարցում», - ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանին։


Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է, նշել էր նախարարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր