Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

11 նոյ 2023 12:11

Տեսանյութ․Անբարոյականություն է ասել, թե նախկին զենքերը ժանգոտած էին․Գնված զենքերը եթե համեմատենք, ՌԴ զենքերն ավելի բարձր էին, 80-ականի զենքեր կան, որ կարող են մրցել նաև ԱՄՆ-ի հետ

Իրավունք չունենք «անկլավները» հանձնել, նրանք  Հայաստանի տարածքն են, պետք է հանրաքվեի դրվի, ժողովուրդը որոշի, դա Սահմանադրության խախտում է: Բացի այդ, անկլավները տալով հարցը չի փակվելու, նոր պահանջներ է դրվելու, արդեն խոսում են «Արևմտյան Ադրբեջանի մասին»: Այս մասին 24 TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

Անդրադառնալով նոր գնված զենքերին Խաչատրյանը նշեց, որ կիրառման մեջ չի տեսել, բայց տեղյակ է, որ շատ զենքեր զորային փորձարկում չեն անցել, գնված զինատեսակներ էլ կան, որ  տվյալ երկիրը իր սպառազինությունում չի ներառել, եթե արդյունավետության բարձր մակարդակ ունեն, ինչո՞ւ իրենց բանակում չի ներառվել:

Անդրադառնալով նախկինում «պիպետկով» զենք տրամադրելու ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությանը Խաչատրյանը նշեց, որ իր համար վիրավորական է գործից չհասկացող մարդկանց մեկնաբանելը.

«Իր խելքի բանը չէ, չգիտի ԶՈւ-ն ինչ  է, սպառազինության  համակարգը ինչ կիրառություն ունի, վեր է կացել, ասում է՝ նախկինում «պիպետկով» են տալիս: Գնված զենքերը եթե համեմատենք, ՌԴ զենքերն ավելի բարձր էին, 80-ականի զենքեր կան, որ կարող են մրցել նաև ԱՄՆ-ի հետ, անբարոյական մոտեցում է, թե ժանգոտած զենքեր են եղել»:


Դիտարկմանը, թե Արցախի կորստի համար մեղադրում են նաև զինվորականներին, ասում են, եթե չհանդուրժեին, Արցախի մնացած հատվածը կպահպանվեր, Խաչատրյանն ասաց՝ իսկ ինչ էին մեզանից պահանջում, հեղաշրջո՞ւմ, զինվորականներից ռազմական հեղաշրջում պահանջողները հետո իրենց ազգի դավաճան էին համարելու, որ լեգիտիմ իշխանության դեմ են գնացել:

Խոսելով Արցախի սեպտեմբերի 19-ի պատերազմի մասին և Հայաստանի կողմից չմիջամտելու հանգամանքին` Խաչատրյանն ասաց, որ շատ հասկացող զինվորականները դեմ էին Արցախի պատերազմին Հայաստանի չմիջամտելուն, բայց ինչ կարող էին անել. «Գործող բանակի զինվորականները ցավը սրտերում ասում էին՝ ախր մեր զինակիցները կռվում են, մենք այստեղ ենք»:

Հարցին, թե պատերազմի օրերին Ազգային հերոսի կոչում եք ստացել, արդյոք վերցրե՞լ եք, գեներալ- լեյտենանտը նշեց, որ կոչումը չի վերցրել, քանի որ հանձնելու կարգը չի պահվել:

Դիտարկմանը, թե «Ազգային հերոսի» կոչում ստացած որոշ գործիչներ հիմա կալանավորված են, Խաչատրյանը պատասխանեց.
«Սողացող արարածից պահանջում եք, որ թռչի՞, սրբություն չունեցողից ի՞նչ եք պահանջում, հերոսներին կալանավորելը ինչպե՞ս բացատրենք: Մենք հերոսներ չպետք է ունենանք, իշխանությանը ձեռնտու չէ, պետք է լինեն դեֆորմացված, սկզբունքներ չունեցող արարածներ, որ աթոռներին պինդ մնան»:

Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր