Դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Բելառուսի քաղաքացու բնակարան, կապել ոտքերն ու ձեռքերը, ապա գումար պահանջել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բելառուսի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Ա. Գրիտչենկոն և հայտնել, որ այդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի՝ իր կողմից բնակվող բնակարան իր կամքով դիմակով և ձեռնոցներով անհայտ անձը մուտք է գործել, ապա բռնություն է կիրառել իր նկատմամբ, կապել ձեռքերն ու ոտքերը և պահանջել գումար:
Տեսնելով, որ ինքը հրաժարվում է դիմակավորված անձի պահանջները կատարել, նա հափշտակել է իր մոտ եղած 220 հազար դրամը, 400 ԱՄՆ դոլարը, իր բելառուսական անձնագիրը և «iPhone» մոդելի բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: