Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել          Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է       Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը    

11 նոյ 2023 15:27

Ուշադրություն, կեղծ թղթադրամներ են շրջանառվում

Նոյեմբերի 10-ին, գիշերվա ժամը 1-ին, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում, մի խանութի դիմաց Արարատի մարզի պարեկին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից 50 հազարանոց կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել։ Պարզվել է, որ կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած երիտասարդները եղել են «Ռենո» մակնիշի մեքենայով։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։


Քիչ անց նույն փողոցում մեքենան կանգնեցվել է։ Դալար գյուղի բնակիչ վարորդն ու երևանցի ուղևորը ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին։ 32-ամյա դալարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 50 հազարանոց կեղծ թղթադրամ։ Նա հայտնել է, թե թղթադրամն իրեն են տվել օտարերկրացիներ՝ տաքսի ծառայություն մատուցելիս։


Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։


Հանգամանքները պարզվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր