Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

15 նոյ 2023 09:20

Խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր.Արցախն էր խանգարում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում ջան-ջիգյար մթնոլորտ էր, տպավորություն էր, որ իշխանությանն ու ընդդիմությանը Արցախն էր խանգարում՝ փոխըմբռնման մթնոլորտում աշխատելու, եւ հիմա, երբ Արցախը չկա, իշխանությունն ու ընդդիմությունը ո՛չ ձեռնամարտի են բռնվում, ո՛չ էլ նույնիսկ լեզվակռիվ են անում։ Ընդդիմության կառուցողական պահվածքն անգամ Ալեն Սիմոնյանը նկատեց․ «Ես ողջունում եմ միասնությունը, որն այսօր կա»։

ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ էլ գովեց ընդդիմությանը՝ տեսնելով «ՀՀ բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագծի քվեարկության արդյունքները։ Նիստին ներկա 88 պատգամավորից 81-ը նախագծին կողմ էր քվեարկել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր