Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

15 նոյ 2023 10:42

Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ, ինչո՞ւ Հայաստանը 2 ամսից ավելի է՝ չի ներկայացնում խաղաղության պայմանագրի իր տարբերակը

«Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ հետաձգում է խաղաղության պայմանագրի ճշգրտված 5-րդ տարբերակի ներկայացումն Ադրբեջանին»։ Այդ մասին X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։ 


«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և առաջիկայում սպասվում է Հայաստանի պատասխանին։


Չնայած մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս է, ինչ հետաձգում է փաստաթղթի՝ իր տարբերակի ներկայացումը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո։


Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարցեր են առաջանում։ Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Ադրբեջանի կողմից առաջարկված՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն խաղաղության պայմանագրի տեքստը կարող է ավարտին հասցվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է». - նշել է Հաջիևը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր