Տեսանյութ.Արդեն 4 ժամ է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են          Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ       Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 նոյ 2023 13:10

Վրաստանը հստակ պատասխան է տվել Ադրբեջանի բողոքին՝ Հայաստանի համար զենքի տարանցման մասին

Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զենքի մատակարարումը և այդ կապակցությամբ Բաքվի բողոքները, գրում է 1lurer.am-ը։


Վրացական հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկությունը տարածվել է ադրբեջանական, ապա վրացական լրատվամիջոցներում, և հարցրել է նախարարին՝ արդյոք դա կազդի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև Վրաստանի միջնորդության վրա։


Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանը երկու երկրներին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել տարանցման գործառույթից։


Նախարարն ասել է, որ յուրաքանչյուր երկիր պաշտպանական ուժեր ունենալու իրավունք ունի, և հավելել է, որ պետություններն իրավունք ունեն ձեռք բերել սովորական զենք ու զինամթերք, որն արգելված չէ միջազգային պայմանագրերով։


«Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններով օգտվելու մեր տարանցման գործառույթից»,- ասել է արտգործնախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր